Ռուսաց լեզվի միջոցառումը


Օրերս Այգուտի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանցիները տոնեցին Ռուսաց լեզվի այբեուբենի տառուսուցման ավարտը: Տառուսուցման ավարտական միջոցառմանը մասնակցում էին նաև տարրական դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանցիները: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչները և ծնողները: Երեխաները ռուսաց լեզվով հիանալի ներկայացրեցին տրված համարները: Ներկայացվեց <<Պապն ու շաղգամը>> բեմադրությունը, ռուսական ժողովրդական երգեր և բանաստեղծություններ: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նունե Արտյոմովնան բավականին մեծ աշխատանք էր տարել այդ հիանալի միջոցառումը կազմակերպելու համար: Նրա ջանքերի շնորհիվ երեխաները կարողանում էին սահուն կերպով արտահայտվել ռուսերեն:

Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանը (Իվան  Քրիստափորի) ծնվել է 1879թ. Ելիզավետապոլում (Չարդախլու): Նախնական կրթությունն ստացել է երկաթուղային տեխնիկական ուսումնարանում: Զինվորական ծառայությունն սկսել է 1915թ. որպես կամավոր-շարքային զինվոր կովկասյան ռազմաճակատում: 1917-ին ավարտել է պրապորշչիկների դպրոցը, 1918-ին կռվել թուրքերի դեմ Կարաուրգանի, Սարիղամիշի, Կարսի, Սարդարապատի ճակատամարտերում: 1923-31թթ. եղել է Ալեքսանդրապոլի հեծելազորի հրամանատար: Ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմ. օկրուգի շտաբի պետի տեղակալ: Մասնակցել է Հայրենական պատերազմին (Հարավ-արևմտյան ռազմաճակատ), Կիևի պաշտպանությանը,  Դոնի Ռոստովի ազատագրմանը, Կուրսկի ճակատամարտին, ազատագրել է Օրյոլը, Բոլխովը, Բրյանսկը: 1943թ.-ին որպես Մերձբալթյան զորքերի հրամանատար, մասնակցել է Քյոնիգսբերգի ազատագրմանը:

Միջոցառում Գետիկի միջն. դպրոցում,Եղեռնի 100 ամյակին նվիրված

Ապրիլի 24-ին ,Եղեռնի 100 ամյակին նվիրված,Գետիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում:Դրան մասնակցում էին 12 աշակերտ,5-11րդ դասարաններից:Միջոցառումը տևեց մոտ 30 րոպե:Եկել էին դիտելու գյուղի բնակչության մի մասը և ուսուցչական կոլեկտիվը:

ՈՒթերորդ հրաշալիքի վերամշակումը Մարտունի գյուղում

Կավը համարվում է աշխարհի ութերորդ հրաշալիքը:Աշխարհում գրեթե ամեն ինչ պատրաստված է կավից:Աշխարհի ամենամեծ քաղաքը եղել է կավակերտ,եվ այդ քաղաքը Բաբելոնն է: Կավը նաեվ օճառի դեր է խաղացել:Խոսքը մոնտմորիլոնիտային կավի տարատեսակներից մեկի մասին է,որը կոչվում է Ղրիմի գիլ:Այս կավի կուտակումներ կան Անապայի,Օդեսայի մերձակայքում,Ղրիմի թերակղզում,որտեղից էլ առաջացել է անվանումը:World vision

Հայոց բանակի կազմավորումը

1990 թ-ից առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։
Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր:

Հայոց բանակը 23 տարեկան է

2015 թ-ին Հայաստանի 3-րդ Հանրապետության ազգային բանակն դարձավ 23 տարեկան: Ամեն տարի հայերը տոնում են բանակի օրը: Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես հունվարի 28-ին Այգուտի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բանակի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին 5-12-րդ դասարանի աշակերտները: Այն կազմակերպվել էր ռազմագիտություն առարկայի ուսուցիչ Պավլիկ Դալաքյանի ջանքերով: Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: Կատարման ժամանակ Դալաքյանի հրամանով բերեցին ՀՀ պետական դրոշը: Միջոցառման ողջ ընթացքում ներկայացվեցին հայոց բանակին նվիրված բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր և պարեր

Հետաքրքիր տեղեկություններ Ամանորի մասին

Ամանորը յուրահատուկ տոն է: Ինչպես ցանկացած տարի, այս տարին նույնպես ունի իր խորհրդանիշ կենդանին: Ըստ արևելյան հորոսկոպի՝ դա փայտե այծի տարին է: Կենդանի որն աչքի է ընկնում երկչոտությամբ և համառությամբ: 2015 թվականը կբերի դրական փոփոխություններ կենդանակերպի բոլոր նշաններին:Գալիք տարին հնարավորություն կտա հեշտացնել աշխատանքը, կյանքի նոր էջ կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են զարգանալ ու հզորանալ: Այժմ որոշ տեղեկություններ այն մասին, թե ինչպես են Ամանորը նշում տարբեր երկրներում:

Դպրաբակում առկա ջրի խնդիրը մտահոգում է բնակիչներին

Գյուղում կան թաղամասեր որտեղ խմելու ջուր ունի ընդհամենը 2-3 տուն, իսկ մյուսները ջուր վեռցնումեն մոտակա աղբյուրներից կամ հարևան տներից: Խմելու ջրի խնդիրը առկա է արդեն 6-7 տարի: Ջրի խողովակները գտնվելով հողի տակ տարիների ընդացքում սկսելեն քայքայվել և դառնալ ոչ պիտանի: Ջրի հիմնական խնդիրներից է նաև խմելու ջրի ակունքի ախտոտվածությունը: Բնակիչներին մտահոգում է խողովակների հին և ոչ պիտանի լինելը, խողովակների մաշված լինելու պատճառով նրանցից արտահոսող ջուրը առաջացնում է սողանքներ, և քանդում ճանապարհները: Ջուր ունենալու խնդիրը կապված է նաև բնակչության սոցիալական ծանր վիճակի հետ: Իսկ եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո սողանքների պատճառով գյուղի մի քանի թաղամասերում չէն լինի նաև ճանապարհներ: Իսկ այս և այլ խնդիրների բնակչությունը չկարողանալով ճիշտ լուծում տալ ուղակի թողմում և հեռանում են:

Դպրաբակի սողացող ճանապարհները (Տեսանյութ)

Ճանապարհների խնդիրը Դպրաբակ գյուղի բնակիչներին անհանգստացնում է արդեն երկար տարիներ: Ճանապարհները հիմնականում քանդվել են անձրևաջրերի և սողանքների հետևանքներով: Անձրևների պատճառով հետզհետե մաքրվում է հողը ճանապրհների վրայից և մնում են քարերը, որոնց վրայով բնակիչները դժվարանում են քայլել, իսկ մեքենաները թողնում են ճանապարհների եզրերին:

12 կիլոմետր մինչ դեղատուն

Մարտունի գյուղում դեղատուն չկա: Գյուղի բնակիչները դեղ գնում են այնտեղից,որտեղից հարմար է: Մոտակա դեղատունը Ճամբարակ քաղաքում է, որը Մարտունի գյուղից հեռու է 12 կմ: Անգամ առաջին անհրաժեշտ օգտագործման դեղը համայնքի բնակիչները ձեռք են բերում դրսից: Համայնքի շահած ծրագրով նախկինում շատ արդյունավետ գործել է բուժկետ, որը բնակչությանը առաջին բուժօգնության համար անվճար դեղորայք է տրամադրել: Այժմ համայնքում բուժկետ չկա: Քանի որ բնակչության մեծ մասը միշտ չէ, որ

Աղբակույտերն որպես վարակի աղբյուր

Դպրաբակին հարակից համայնքներից մեկի՝ Այգուտի հիմնախնդիրներից մեկը օրեցօր աճող աղբակույտերն են համայնքի որոշ հատվածներում՝ լճերի տարածքում, գետերի մեջ, դպրոցի շրջակայքում և այլուր: Դրանց առաջացման պատճառը, բնակչության անփույթ և անտարբեր վերաբերմունքն է բնության հանդեպ: Բնակչությունը, աղբամաններ չլինելու պատճառով, կենցաղային աղբը թափում է լճերի տարածքում կամ գետերի մեջ: Եթե այսպես շարունակվի, ապա լճերը կկորցնեն իրենց գեղեցկությունը՝ դառնալով զբոսաշրջության համար ոչ պիտանի: Աղբակույտերի մեծ քանակություն կա նաև ճանապարհներին և տների շրջակայքում: Աղբի առաջացման պատճառով բնակավայրերի մոտ շատանում են թափառական շները, որոնք կարող են վնասել երեխաներին: Աղբակույտերի առկայությունը հակահիգենիկ-հակասանիտարական վիճակ է ստեղծում բնակչության համար: Երկար ժամանակ չմաքրվելու հետևանքով սկսում է նեխել , որից և կարող են առաջանալ համաճարակային հիվանդություններ: Համայնքի այս խնդրի լուծում կարող է հանդիսանալ աղբամանների տեղադրումը կամ աղբահորերի հատումը:

Եվ՛ ուսուցիչ, և՛ զինվոր

Բազմավաստակ և նվիրյալ ուսուցիչներ ունի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցը, որոնք ամենայն պատասխանատվությամբ են մոտենում այդ ազգանվեր և սրբազան առաքելությանը՝ Ա. Սարիբեկյան, Ս. Քոչարյան, Ս. Ադյան, Ա. Մարտիրոսյան, Կ. Աթանեսյան և այլոք: Շատ են արժանավորները, բայց ուզում եմ առանձնացնել մեկին՝ մեծապատիվ մի կնոջ՝ օժտված պատասխանատվության բարձրագույն զգացումով, արդարասեր, ազգապաշտ գործի նվիրյալ, համագյուղացիների և գործընկերների հարգանքն ու համակրանքը վայելող, իր և շրջապատի հանդեպ չափազանց պահանջկոտ մի կին:

Գետիկի միջնակարգ դպրոցում չկա քիմիայի լաբորատորիա

Արդեն մի քանի տարի է ինչ Գետիկի միջնակարգ դպրոցում չկա քիմիայի լաբորատորիա, և հիմա նախկին լաբորատորիայի տեղում փոքրիկ դասարան է: Այս պահին 7-12-րդ դասարաններում անցնում են քիմիա առարկան և լաբորատորիայի բացակայության պատճառով աշակերտները վատ են ըմբռնում դասը: Ես 10-րդ դասարան եմ և այս 3 տարվա ընթացքում դասարանում կատարել ենք ընդամենը 2 փորձ, որը իմ և իմ հասակակիցների մոտ տպավորվել է շատ լավ:

Գետիկում շուտով եկեղեցի կբացվի

Արդեն  2 տարի է Գետիկ գյուղում կառուցում է եկեղեցի: Մինչ եկեղեցու կառուցումը  գյուղի բնակիչները այցելում էին «Մուղնի խաչ»,  որտեղ մարդիկ մատաղներ էին անում: «Մուղնի խաչ» -ում ցանկանում էին կառուցել եկեղեցի բայց ինչ-ինչ պատճառներով աշխատանքները դադարեցվեց :
Գետիկի եկեղեցու կառուցումը հովանավորել է Ռոբերտ Ղուլյանը, ով նախկինում այս գյուղի բնակիչ է եղել: Այս պահին եկեղեցու բացմանը մնացել է 1 ամսից էլ քիչ ժամանակ: Եկեղեցու կառուցման աշխատանքների հետ զուգահեռ բնականաբար բացվեցին աշխատատեղեր և հիմա գյուղի բնակիչներից մի քանիսը աշխատում են եկեղեցում: Արդեն ավարտվել են եկեղեցու ներսի աշխատաները և հիմա սալիկապատվում է եկեղեցու շրջակայքը: Գյուղի բնակիչները շատ ոգեվորվաց են եկեղեցու բացման կապակցությամբ:

Աղավնատունը նշում է « Սուրբ Կարմրավորի» տոնը

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում է գտնվում «Կարմրավոր» սրբավայրը: «Կարմրավորը» գյուղի կենտրոնից գտնվում է մոտ 2 կմ հեռավորության վրա: Սրբավայրի շրջակայքում կան տարբեր ձևի ու մեծության բազմաթիվ տապանաքարեր, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն: Ամեն տարի, Սուրբ Զատկի հաջորդող կիրակի օրը, գյուղացիները նշում են Սուրբ Կարմրավորի օրը: Այս տարի եւս բացառություն չէր:

Աշխարհի ազգերի պարային տարազներ

Բոլոր ժողովուրդներին հատուկ է ազգային հագուստը: Եվ պայմանավորված է դա յուրաքանչյուր ժողովրդի բնակլիմայական պայմաններով,կենցաղային պայմաններով և մշակույթով: Տարբերվում են իրենց զարդանախշերով,դիմանկարներով և վարսահարդարմամբ:

Իրազեկում արվեստի միջոցով

«Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցները երեխաների իրավունքների մասին իրազեկվեցին և իրազեկեցին արվեստի միջոցով:

Ծրագիր մասնակիցները մարտի 17-ից 24-ը ծրագրի շրջանակներում մասնակացեցին մի շարք միջոցառումների: Առաջինը «Երեխայի իրավունքները» թեմայով դասընթացն էր, որի ընթացքում զարգացրեցին իրենց գիտելիքները իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հաջորդիվ դիտեցին Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի  «Մաչանենց» թատրոնի ինտերակտիվ ներկայացումներից մեկը, որը նույնպես երեխայի իրավունքներին և ծնողական պարտականություններին էր վերաբերվում: Կազմակերպվեց նաև այցելություն ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ առավել մոտիկից ծանոթացան իրավապահ համակարգի գործունեությանը, շփվեցին իրավապահների հետ:

«Կենգուրու»-ն Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում

Մարտի 27-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը:
«Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին: Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Պիտեր Օ'Հոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը հետաքրքիր էր և աննախադեպ: Նորաստեղծ խաղը շատ շուտով լայն տարածում գտավ:

Միայն երջանկության արցունքներ


 Ապրիլի 5-ին Աղավնատուն համայնքի Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած «միայն երջանկության արցունքներ» խորագրով միջոցառումը բազմաբովանդակ էր:

Մուսալեռ

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա Լեռը, գտնվում է Թուրքիայի (ներկայիս Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին:

Այց Ոստիկանություն


Մարտի 26-ին PH ինտերնեշնլ-ի կողմից ֆինանսավորվող և  ՀՄԽ բ.մ.հ.կ-ի կողմից իրականացվող  «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակից աշակերտները այցելեցին  ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:


Սոցիալական մեդիաի դասընթաց Ծիածանի միջնակարգ դպրոցում

Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում մարտի 14-ին Ծիածան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ սոցիալական մեդիայի դասընթաց,

Սոցիալական մեդիայի դասընթաց Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում

Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում  Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում  մարտի 12-ին  տեղի ունեցավ համացանցի և սոցիալական ցանցերի վերաբերյալ դասընթաց:

Կոռուպցիոն դրսևորումներ

Անցումային ժամանակաշրջանը իր ծանր հետեվանքը ու կնիքը ունեցավ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, փոխվեց մարդկանց հոգեբանությունը եվ վերաբերմունքը ՝ առաջնային թվացող շատ հարցերի առումով, կամ այդ վերաբերմունքը դարձավ չափազանց բացահայտ ի համեմատություն այլ ժամանակների:Այնուամենայնիվ ի հայտ եկավ «Կոռուպցիա» կամ «Կաշառակերություն» տերմինը, որը վերաբերվեց եվ շարունակում է վերաբերվել հասարակության բոլոր ոլորտներին սկսած կրթական ոլորտից մինջեւ արդարադատություն:Ստացվում է այնպես , որ անկաշառ ոչինչ չկա, նույնիսկ ամենասուրբ բաները այսօր հնարավոր է գնել:

«Լավ է»:


Աֆրիկյան մի թագավոր մտերիմ ընկեր ուներ, որի հետ նրանք միասին էին մեծացել: Այդ ընկերն իր կյանքում հանդիպող ցանկացած իրավիճակ դիտարկելիս, լիներ դա դրական թե բացասական, սովորություն ուներ ասել. «Լավ է»:
Մի անգամ թագավորը որսի էր գնացել: Նրա ընկերը պատրաստում ու լիցքավորում էր հրացանները: Հրացաններից մեկը նախապատրաստելիս նա ակնհայտորեն ինչ-որ սխալ էր կատարել: Երբ թագավորն այդ հրացանն առավ ձեռքն ու կրակեց, պայթյունից նրա բթամատն ամբողջովին պոկվեց:

Երիտասարդի հարցը


Մի անգամ Աստված հայտնվում է մի երիտասարդի և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը: Վերջինս համաձայնում է: Այդժամ Աստված երիտասարդին վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները: Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք կողքի քայլող զույգ ոտնահետքեր.

Կյանքի և մահվան գոտում

Մի քանի օր առաջ այցելեցինք մի քանի սահմանամերձ գյուղեր` Բագարան, Երվանդաշատ:
Բագարան սրբավայր-քաղաքը կառուցել է Երվանդ IV-ը Ք.ա. III դ. : Երվանդաշատ քաղաքը, որը նույնպես կառուցվել է Երվանդ IV Վերջին արքայի կողմից` Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում, եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկը և գտնվում է Երևանից 96 կմ հեռավորության վրա, սահմանակից է Թուրքիային: 

Կարևորագույն խնդիրը

Արդի հասարակության կարեւոր հիմնախնդիրները այսօր մտահոգում են բոլորին:Մեր հանրապետությունում շատ են խնդիրներ,որոնց անհրաժեշտ են լուծումներ,սակայն առաջանում է հարց թէ ո՞ր որ մեկից պետք է սկսել:

Արցախյան խոհանոց



Ղարաբաղյան խոհանոցը, ինչպես և Ղարաբաղի պատմությունը, իր արմատներով հասնում է մինչև հին ժամանակներ: Այն իրենից ներկայացնում է ամենատարբեր համերի ու հոտերի զարմանալի մի համադրություն, որը առկա է միայն արևի և ղարաբաղցիների սրտերի ու ժպիտների ջերմությամբ հագեցած մթնոլորտում: Խոհանոցը մեծ մասամբ կազմված է մսից և Ղարաբաղի լեռներում և հարթավայրերում աճող բանջարեղեններից պատրաստած բազմազան կերակուրներից: Եվ եթե դուք համեղ ուտեստների սիրահար եք և սիրում եք նոր կերակուրներ բացահայտել, ապա իրենց պարզությամբ նուրբ ազգային կերակուրները սպասում են ձեզ Ղարաբաղում: