
Մարտի
26-ին PH ինտերնեշնլ-ի կողմից ֆինանսավորվող և ՀՄԽ բ.մ.հ.կ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում
ծրագրի մասնակից աշակերտները այցելեցին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:
Նախքան այցելությունը, նրանք մասնակցել էին
երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացի, և տեղեկացել իրենց իրավունքներին և
պարտականություններին: Այցելության ընթացքում նրանք շատ նոր գիտելիքներ և
տեղեկություններ ստացան, ծանոթացան իրավապահ համակարգի գործունեությանը, անմիջական
շփման արդյունքում առավել ամրապնդվեց ոստիկան-քաղաքացի կապը և վստահությունը:
Ողջ
ընթացքում խմբի անդամներին ուղեկցում և ոստիկնական բաժանմունքներին ծանոթացնում էր
անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ պարոն Հակոբյանը:
Անցնելով հարկերով, մասնակիցները ծանոթացան
բաժանմունքի կառուցվածքին, աշխատասենյակներին, բովանդակալից զրույցներ ունեցան ավագ տեղամասային տեսուչ պարոն Հովհաննիսյանի, քննչական բաժնի պետ պարոն Կարապետյանի և անչափահասների
գործերով բաժնի պետ պարոն Հակոբյանի հետ: Բոլորը ստացան իրենց հարցերի
պատասխանները ՀՀ օրենսգրքի, երեխաների մասին օրենքի, իրավունքների և
պարտականությունների վերաբերյալ:
Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում,
աշակերտները տպավորված էին, իսկ վերջում պարոն Հակոբյանը իր մաղթանքը հղեց
մասնակիցներին, ասելով.
- Շատ ուրախ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ և ստացաք բավականաչափ տեղեկություններ, որովհետեև
հենց դուք եք մեր ապագան կերտողները ու պետության
կառավարողները: Քաղաքացիները և ղեկավարները որքան գրագետ և բանիմաց լինեն
այնքան ավելի լավ կլինի և´ մեր, և´ մեր պետության համար:
Հեղինակ` Հասմիկ Հովհաննիսյան