«Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցները երեխաների իրավունքների մասին իրազեկվեցին և իրազեկեցին արվեստի միջոցով:
Ծրագիր
մասնակիցները մարտի 17-ից 24-ը ծրագրի շրջանակներում մասնակացեցին մի շարք
միջոցառումների: Առաջինը «Երեխայի իրավունքները» թեմայով դասընթացն էր, որի
ընթացքում զարգացրեցին իրենց գիտելիքները իրավունքների և պարտականությունների
վերաբերյալ: Հաջորդիվ դիտեցին Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնի ինտերակտիվ
ներկայացումներից մեկը, որը նույնպես երեխայի իրավունքներին և ծնողական պարտականություններին
էր վերաբերվում: Կազմակերպվեց նաև այցելություն ՀՀ ոստիկանության Արմավիրի
մարզային վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ առավել մոտիկից ծանոթացան իրավապահ
համակարգի գործունեությանը, շփվեցին իրավապահների հետ:
Այս ամենը ամփոփելով, գործի
դնելով իրենց գիտելիքներն ու երևակայությունը, աշակերտները պատրաստեցին երեխաների
իրավունքներին և դրանց խախտմանը վերաբերվող թեմատիկ պաստառներ, որոնք շատ
հետաքրքիր էին և յուրաքանչյուրն
արվեստի
յուրահատուկ մոտեցմամբ էր ստեղծվել:
Հետագայում
ծրագրի մասնակից դպրոցներում երեխաների իրավունքների և պարտականությունների
թեմայով կազմակերպված միջոցառումների ընթացքում
ցուցադրվեցին նաև պաստառները, որպես երեխաների իրավունքների ոտնահարման և
նրանց հանդեպ բռնությունների կանխարգելման կոչ:
 |
Աղավնատան միջն. դպրոց |
 |
Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոց |
 |
Ապագայի միջն. դպրոց |
 |
Ծիածանի միջն. դպրոց |
 |
Հայ Միասնության Խաչի արվեստաց դպրոց |
 |
Ոսկեհատի միջն. դպրոց |