
հնարավորություն ունի համայնքից դուրս գալու, հիմնականում իրենց անհրաժեշտ դեղերը ձեռք են բերում երրորդ անձի միջոցով: Եթե գյուղում գործեր դեղատուն, որտեղ կվաճառվեր գոնե առաջին անհրաժեշտության դեղորայք, դրանից կօգտվեին նաև հարակից համայնքները՝ Գետիկը եվ Այգուտը: Ես հարցրեցի գյուղի տարեց բնակիչներից մեկին, թե արդյոք նրա համար հեշտ է ձեռք բերել անհրաժեշտ դեղորայք, նա ինձ պատասխանեց, որ շատ դժվարությամբ է ձեռք բերում անհրաժեշտ դեղորայքը: Նա եվ շատ շատերը դեղ գնելու համար ստիպված են լինում անցնել 12 կմ ճանապարհ, ինչը միշտ չէ, որ հարմար ու ժամանակին է ստացվում: