2015 թ-ին Հայաստանի 3-րդ Հանրապետության ազգային բանակն դարձավ 23 տարեկան: Ամեն տարի հայերը տոնում են բանակի օրը: Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես հունվարի 28-ին Այգուտի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բանակի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին 5-12-րդ դասարանի աշակերտները: Այն կազմակերպվել էր ռազմագիտություն առարկայի ուսուցիչ Պավլիկ Դալաքյանի ջանքերով: Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: Կատարման ժամանակ Դալաքյանի հրամանով բերեցին ՀՀ պետական դրոշը: Միջոցառման ողջ ընթացքում ներկայացվեցին հայոց բանակին նվիրված բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր և պարեր
: Երեխաները մեծ հպարտությամբ երգեցին << Հպարտ գնացեք>>, <<Մեր անունն է հայկական բանակ>>, <<Քայլերդ շիտակ>> և այլ հայրենասիրական երգեր: Նրանք հանդիսատեսին ներկայացրեցին, բանակի կազմավորման բարդ գործընթացը: Միջոցառմանը ներկա էին՝ Այգուտի գյուղի ղեկավար Մ. Կարապետյանը, դպրոցի տնօրեն՝ Ա. Երիցյանը, փոխտնօրեն՝ Ս. Քոչարյանը, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտները և գյուղի բնակիչները: Միջոցառման վերջում, դպրոցի դահլիճում կազմակերպվեց փոքրիկ հոգեբանական դասընթաց 5-12-րդ դասարանի աշակերտների համար: Գյուղապետը և դպրոցի տնօրենը, պատմեցին բանակի կազմավորման, պատերազմների ժամանակ ժողովրդի հոգևիճակի և հայ հերոսների մասին՝ ոգեշնչելով նրանց և դաստիառակելով հերոսական ոգով: Այնուհետև ռազմագիտության ուսուցիչ, միջոցառման կազմակերպիչ Դալաքյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: ՈՒղերձը ուներ հետևյալ բովանդակությունը. <<Զինվոր թե սպա,գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, բանվոր թե նախարար, բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում , նույն կառույցի մասերն ենք. ինչպես տաճարի հիմքը, սյուները ու գմբեթը: ՈՒնենք տարբեր գործառույթներ, բայց բոլորս միասին մեկ ամբողջություն ենք: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն իրեն ընկալի որպես մի քար տաճարի պատի մեջ, ապա կտեսնի թե որքան ուժեղ, գեղեցիկ ու անմահ ենք մենք միասին և որքան խոցելի ենք, երբ տաճարի պատից քար է պակասում>>: