Պատերազմից հետո եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմական ակադեմիայի պետ, զինված ուժերի պետ: Խորհրդային մարշալ է (1955թ.) Խորհրդային Միության կրկնակի հերոս(1944թ. և 1947թ.): Վախճանվել է 1982թ. սեպտեմբերի 21-ին:
Մարշալը համագյուղացիների հուշերում: Խորհրդային Միության հերոս մարշալ Բաղրամյանը հաճախակի էր այցելում հայրենի գյուղ՝ Չարդախլու, որտեղ նրան մեծ շուքով էին ընդունում ոչ միայն համագյուղացիները, այլև՝ ադրբեջանցիներն ու վրացիները: Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում են ծվարել ադրբեջանցիների ջարդերից մազապուրծ չարդախլվեցիները՝ մարշալի համագյուղացիները; Այլևս չկա Չարդախլուն: Մերը չեն մարշալի այդքան պաշտպանած հողերը: Մնում են միայն երջանիկ հիշողություններ, որոնք ականատեսները մի թանկարժեք մասունքի պես պահում են իրենց սրտերի խորքում և ամեն առիթի պատմում այն ամենը, ինչի միջով անցել են: Իրենց արժեքների մասին են պատմում, որոնց շարքում գլխավոր տեղը հատկացված է ազգի պարծանք Հ. Բաղրամյանին:
Բաղրամյանի հայրական տուն-թանգարանի բացումը( Այգուտ գյուղի նախկին գյուղապետ Հենրիխ Գաբրիելյանի հուշերից): Վերհիշում է Գաբրիելյանը. <<1980 թ-ի սեպտեմբերի 21-ն էր: Պետք է տեղի ունենար մարշալի հայրական տուն թանգարանի բացման արարողությունը: Մեծ բազմություն էր հավաքվել, է՛լ Բաքվից, է՛լ Կիրովականից: Համերգով ներկա էր նաև Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի Զեյնաբ Խանլարովան: Բացման արարողության պատիվն ընձեռված էր Ադրբեջանի առաջին քարտուղար Հեյդար Ալիևին: Հանկարծ Ալիևի թիկնապահներից մեկը մոտեցավ նրան և հայտնեց , որ Գեդաբեկից թուրքերը ավտոբուսով բողոքի են գալիս: Նրանք դժգոհ էին Ալիևից և գալիս էին՝ Բաղրամյանին բողոքելու: - Շո՛ւտ, էդ շներին էստեղից հեռացրեք,- հրամայեց Ալիևը միլիցիային: Վերջինները շատ արագ կանխեցին ավտոբուսների երթը >>:
Վերջին այցը: << Վերջին անգամ որ եկավ,- շարունակեց Հենրիխը ,-քնելու գնաց իր հայրական տուն-թանգարանում: Այնտեղ նա ուներ իրեն հատկացված ննջարան : Նրա հետ ժամանած հյուրերին` մոտ 50 հոգի, հրավիրեց մեր տուն: Մի լավ կերուխում արեցինք: Երբ համհարզի քեֆը լավացավ, ասացի,- Արի գնանք Դեդին (Բաղրամյանին այդպես էին կոչում) նայեք արդեն մութ է: Դեդին որ մի բան լինի, ժողովուրդը քեզ կկախի: Հաջորդ օրը մեկնեց: Սա մարշալի վերջին այցն էր հարազատ Չարդախլու:
Ամեն ինչ սկսվեց ապտակից: Մնացական Մնացականյանը (Չոփուռանց Ցականը) եղել է Հովհաննես Բաղրամյանի մանկության ընկերը: Նրանք միասին հորթեր էին պահում Չարդախլուի սարերում: Ցականը տարիքով մի քիչ մեծ էր Բաղրամյանից: Մի անձրևոտ, թուխպ օր էր: Հայտնի չէ թե ինչ պատճառով, Ցական դային մի շառաչուն ապտակ է հասցնում Հովհաննեսին: Վերջինս էլ վիրավորված թողնում է ու փախչում: Գնում է Թիֆլիս , ավարտում երկաթուղայինների դպրոցը: Դրանից հետո սկսվում է նրա զինվորական կյանքի առաջընթացը...
Ամեն տարի, երբ Բաղրամյանն այցելության էր գալիս հարազատ ծննդավայր՝ համագյուղացիների և գյուղի կարոտն առնելու, չէր մոռանում իր անհոգ տարիների ընկերոջը՝ Ցականին: Նրանք միասին զրուցում, վերհիշում էին իրենց երիտասարդ տարիների արկածները և ուրախանում: Բաղրամյանը շատ էր սիրում իր մանկության ընկերոջը, միշտ նրան նստեցնում էր իր կողքին՝ պատվավոր տեղում: Մի անգամ , երբ բոլորը վերջացնում են իրենց բաժակաճառերը, Ցական դային ձայն է խնդրում՝ իր հերոսի պատվին գովասանքի խոսքեր ասելու, և դիմում նրան.- Բաղրամյան ջա՛ն, դե լավ ես անում որ ամեն տարի գալիս ես ու մեզ չես մոռանում, շնորհակալ եմ, որ ինձ էլ չես մոռանում,- Հետո ոգևորված կանգնում է ոտքի ու բարձրաձայն շարունակում ճառը, - Բաղրամյան ջա՛ն, դու չիմանաս , թե ինձնից բարձր մարդ ես՝ դու մարշալ ես, իսկ ես՝ նախրչի: Մինչև վերջ էլ շարունակվում էին Բաղրամյանի և Չոփուռանց Ցականի մտերմիկ արկածները: Մի անգամ մի քանի հաղթանդամ մարդիկ մտնում են Ցականի տուն, բռնում նրա թևերն ու առանց բացատրության տանում անհայտ ուղղությամբ: Երբ վերջապես հասկանում է, որ իրեն Մոսկվա են հասցրել, մտքում հայհոյախառն սպառնում է. <<Բա ես Իվանին չեմ տեսնելու?, տեսեք , թե ձեր հարցերը ոնց եմ լուծելու...>>: Նրան ինչ-որ տեղ են տանում, ու հենց բացում է դուռը...
- Վա~յ, Իվան, էս էլ արիր...
![]() |