Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը մեկնարկում է

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին և կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Մուտքն ազատ է:
Երևանում փառատոնը կկազմակերպվի փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Մոսկվա կինոթատրոնում ֆիլմերը 17:00-ին կցուցադրվեն անգլերեն, իսկ 20:00-ին` հայերեն ենթագրերով:

 
Նաիրի կինոթատրոնում ֆիլմերը 16:30-ին կցուցադրվեն անգլերեն, իսկ 18:30-ին հայերեն ենթագրերով: Մարզերում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը:
ԵրբՈրտեղՔաղաք
22-27 փետրվարիՄոսկվա կինոթատրոնԵրևան
1-5 մարտիՆաիրի կինոթատրոնԵրևան
7-9 մարտիԳավառի պետական համալսարանԳավառ
10-12 մարտիԳորիսի պետական համալսարանԳորիս
14-16 մարտիԳյումրու Հոկտեմբեր կինոթատրոնԳյումրի
Բրիտանական ֆիլմերի փառատոնին ներկայացվում են ժամանակակից բրիտանական կինոարվեստի լավագույն և հաջողված աշխատանքները: Մեզ համար մեծ ուրախություն է մեր լսարանին առաջարկել բոլոր հնարավոր ժանրերը` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սուցիալական խնդիրներ և , իհարկե, սեր: