Հայոց Սրբազան մայրաքաղաք

Վաղարշապատ (ճանաչելի է նաև Էջմիածին անունով), Հայաստանի Արմավիրի մարզում մեծ քաղաքն է։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ (Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը՝Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի, հետևանքն էր այն բանի, որ 301թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը։ Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել /480 թվականին/ առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը։

Վաղարշապատ (Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը՝Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Այն  ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թվականին: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում։ Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝Վեհարանը։