հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը:Այցի նպատակն էր ծանոթանալ համայնքում գործող «Սասնա ծռեր» աշակերտական հասարակական կազմակերպության գործունեությանը, որը հիմնադրել էինք XI դասարանի աշակերտներս:
Ուսումնասիրելով կիրառական տնտեսագիտություն առարկան մենք` XI դասարանի աշակերտներս, սեպտեմբերին հիմնադրեցինք «Սասնա ծռեր» աշակերտական գործարար ընկերություն, որի շրջանակներում իրականացրեցինք ծառայություն` վիճակահանության տեսքով և ստացված եկամուտը ուղղեցինք ԿՍՊ-ին: Իսկ հունվարից հիմնադրեցինք «Սասնա ծռեր» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է լուծել համայնքում առկա որևէ խնդիր:
Արմինե Հովհաննիսյանը 15 րոպեի ընթացքում ծանոթացավ ԱՀԿ-ի ողջ գործունեությանը, հավանություն տվեց մաշակված ծրագրին:Հեռացավ ապագայում նորից հանդիպելու հույսով: