Հայ Երիտասարդը Ժամանակի Խաչմերուկում

Մեր ժամանակաշրջանին բնորոշ չէ միանշանակությունը և ամեն ինչ ենթակա է փոփոխման: Ժամանակի ընթացքում փոխվում է ամեն ինչ՝ մարդիկ, հասարակությունը, մարդկանց պատկերացումները, դիրքորոշումները, որոնք 
հանգեցնում են ժամանակաշրջանի   մտածողության փոփոխման:

Հայ հասարակությունը ելնելով իր պատմնական զարգացումից միշտ եղել է որոշ քաղաքակրթությունների խաչմերուկում և դա է եղել պատճառը հասարակության տարբեր շերտերում առաջ եկող հակասություններին: Օրինակ, հիմա հայ հասարակությունը եվրոպականացման ճանապարհին բախվում է մի շարք խոչնդոտների ՝ կրթական, քաղաքական, հասարակական, կրոնական, կենցաղային և մի շարք այլ ոլորտներում: Գնահատականները տարբեր են և սուբյեկտիվ հետևաբար երևույթները չենք կարող գնահատել դրական կամ բացասական, ընդամենը կարող ենք հետևել նման զարգացումներին, մեզ համար որոշակի հետևություններ անել ու պահպանելով <<մերը>> նոր համակցություններ ստանալ: Հայ հասարակության բնորոշումները կարող են լինել շատ տարբեր կախված սոցիալ-տնտեսական, հասարակական, քաղաքական իրադրությունից հետևաբար կարևոր է դիտարկել հասարակությունը որպես զարգացող համակարգ ,որը պարբերաբար ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը, բայց այսուհանդերձ հասարակության առանցքըը մնում է անբեկելի: Լինելով հայ հասարակության երիտասարդ ներկայացուցիչներ պետք է պահպանենք մեր հասարակության հիմնական, պատմական առանձնահատկությունները քայլելով ժամանակին զուգընթաց:




Հեղինակ՝ Աղաջանյան Շուշան