
Գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 3կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 21կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Գրամբա, Գրամփա, Կրամփա անվանումները։ Ծիածան է վերանվանվել 1978 թ-ին։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 880մ բարձրություն։
Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը`420։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղում պահպանվել են ս. Աստվածածին եկեղեցու ավերակները։
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից և Պարսկահայաստանից։1831 թ-ին գյուղն ունեցել է 115, 1897 թ-ին` 530, 1926 թ-ին` 440, 1939 թ-ին` 512,1959 թ-ին` 587, 1979 թ-ին` 872 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1190 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 62%, հետաշխատունակներ` 7%։ Գյուղն ունի 225 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Զանգվիջրանցքի և Քասաղ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (161հա), պտղատու (12հա) և խաղողի այգիները (3հա)։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։