Ապագայի համայնք


ՀՀ Արմավիրի մարզում է գտնվում Ապագա գյուղը:Այն զբաղեցնում է 831.3 հա, որից 243.6 հա կազմում են վարելահողերը, իսկ 3.8 հա ` այգիները: Հեռավորությունը  Երևանից կազմում է 29 կմ, իսկ մարզկենտրոնիցԱրմավիրից, 25 կմՀՀ պետական սահմանից հեռու է 6 կմ:

Ծովի մակարդակից բարձր է 820 մ, բնակլիմայական պայմանները ` չոր ցամանքային:
Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթայի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ:
Բնակչության թիվը 1679 մարդ 2010թ տվյալներով: Միջին խտությունը կազմում է 203 մարդ/կմ2:
Գյուղի բնակչության մեծ մասը սասունցիներ են, որոնգ գաղթել են Մեծ եղեռնից հետո: Գյուղի անվանումը եղել է Թուրքմալու, այնուհետև վերանվանվել է Ապագա:
Բնկաչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ: