1+1 ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻՆԵՐԸ

Հարուստ արիստոկրատ Ֆիլիպը, ով դժբախտ պատահարից հետո անդամալույծ է դարձել, օգնական է վարձում, ով պետք է հոգ տանի իր մասին: Թեկնածուներից մեկին` սևամորթ Դրիսին, պետք չի այդ աշխատանքը, նա միայն գրավոր մերժում է ուզում, որպեսզի գործազրկության նպաստ ստանա պետությունից: Բայց, անսպասելիորեն, հենց նրան է ընտրում Ֆիլիպը:

Սա անսպասելի է լինում վերջինիս բոլոր ծանոթների համար, քանի որ Դրիսը Ֆրանսիա է գաղթել Սենեգալից, հեռու է օրինապահությունից, մարիխուանայի, կանանց և ռիթմիկ երաժշտության մեծ սիրահար է, իսկ լավ բարքերն ընդհանրապես խորթ են նրան. նա կոպիտ է, անտակտ և զուրկ ամեն պայմանականություններից:

 
Բայց հենց նրա բնական ու անմիջական պահվածքն էլ դուր է գալիս Ֆիլիպին: Տանջվելով սեփական մարմնի սահմանափակությունից, շրջապատի խղճահարությունից և միայնակությունից, Ֆիլիպը նոր ինչ-որ բան է ուզում: Ու Դրիսն իր հետ քաոսի ալիք է բերում Ֆիլիպի շքեղ ամրոց, իսկ նրա կյանք` արկածախնդրության ոգի ու թեթև վերաբերմունք բոլոր խնդիրներին: Եվ չնայած դժվար կյանքին Դրիսը լավ մարդ է դուրս գալիս:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Ֆիլմի հիմքում ընկած է ֆրանսիացի բիզնեսմեն և արիստոկրատ Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյի իրական պատմությունը, ով 1993 թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մնացել է անդամալույծ:Ֆիլիպ Պոցցո դի Բորգոն իր պատմությունը պատմել է 2001 թվականին հրատարակված «Երկրորդ հնարավորություն» գրքում, որն էլ հանդիսացել է սցենարի հիմքը: Նկարահանումներից առաջ Օլիվյե Նակաշն ու Էրիկ Տոլեդանոն անձամբ այցելել են Մարոկոյում բնակվող Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյին: Նրա հետ ծանոթությունն ու նար խոսքերն այնքան տպավորիչ են լինում, որ մեծ ցանկություն է առաջանում ֆիլմը նկարահանել հենց նրա պատմության հիման վրա: Ինքը` Ֆիլիպ Պոցցո դի Բորգոն անձմաբ մեծ քանակությամբ ինֆորմացիա և խորհուրդներ է տվել ֆիլմի յուրաքանչյուր տեսարանի հետ կապված:
Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյի դերի համար սկզբնկան ընտրությունը Դանիել Օտոյն էր
Որպեսզի ֆիլմը լինի կատակերգություն, այլ ոչ թե դրամա, պնդել է Ֆիլիպ Պոցցո դի Բորգոն: Նա չի ցանկացել, որ իր կյանքի մասին պատմող ֆիլմը դառնա խղճահարության և ցավասրտության պատմություն:

Անձեռնամխելիները / Intouchables
2011, Ֆրանսիա
Ժանր` կոմեդիա, դրամա
Ռեժիսոր` Օլիվյե Նակաշ, Էրիկ Տոլեդանո
Դերերում` Ֆրանսուա Կլյուզե, Օմար Սի...