Աղավնատունը նշում է « Սուրբ Կարմրավորի» տոնը

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում է գտնվում «Կարմրավոր» սրբավայրը: «Կարմրավորը» գյուղի կենտրոնից գտնվում է մոտ 2 կմ հեռավորության վրա: Սրբավայրի շրջակայքում կան տարբեր ձևի ու մեծության բազմաթիվ տապանաքարեր, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն: Ամեն տարի, Սուրբ Զատկի հաջորդող կիրակի օրը, գյուղացիները նշում են Սուրբ Կարմրավորի օրը: Այս տարի եւս բացառություն չէր:

Առավոտից մինչ ուշ երեկո մարդիկ գնում են սրբավայր, իրենց ուղտը կապում Աստծու հետ մոմ վառում, մատաղ անում  օրը դարձնում են տոնախմբություն: Մարդիկ իրենց տոնախմբություն շարունակում են հենց տներում կամ մոտակա այգիներում`բաց երկնքի տակ: «Սուրբ Կարմրավորի» տոնին հյուրեր եւ վաճառականներ են գալիս Հայաստանի տարբեր մարզերից և գյուղերից տոնակատարությանը մարդկանց թիվը մի քանի հազարի է հասնում, դրա համար ոստիկանության աշխատակիցները առավոտից մինչ երեկո հերթապահություն են սահմանում սրբավայրի տարածքում:




Հեղինակ`  Մարիետա Աբգարյան