Սոցիալական մեդիայի դասընթաց Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում

Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում  Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում  մարտի 12-ին  տեղի ունեցավ համացանցի և սոցիալական ցանցերի վերաբերյալ դասընթաց:
Հանդիպումը կազմակերպվել էր ծրագրի մասնակից աշակերտների ջանքերով: Դասընթացը վարում էին խմբի անդամներ Արփինե Մանուկյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Հրանտ Վանցյանը և Գոռ Ստամբուլցյանը, ովքեր տվյալ դպրոցի աշակերտներն են: Ներկա էին 13-18 տարեկան մոտ 35 աշակերտ, ուսուցիչներ, ներկայացուցիչներ ՀՄԽ-ից: Քննարկումների, հարց ու պատասխանի միջոցով ներկաներին հաղորդվեցին գիտելիքներ համացանցի և սոցիալական կայքերի, դրանց դրական, բացասական կողմերի և վիրտուալ միջավայրում անվտանգ գործելու վերաբերյալ: Դասընթացը անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից: