Սոցիալական մեդիաի դասընթաց Ծիածանի միջնակարգ դպրոցում

Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում մարտի 14-ին Ծիածան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ սոցիալական մեդիայի դասընթաց,
որն անցկացրեցին ծրագրի մասնակիցներ և դպրոցի սաներ Աստղիկ Սահակյանը և Նաիրա Արտեմյանը: Դասընթացին ներկա էին 13-18 տարեկան աշակերտներ՝ այդ թվում նաև խոցելի խմբի երեխաներ, ուսուցիչներ, ներկայացուցիչներ ՀՄԽ-ից: Խոսվեց համացանցի, սոցիալական ցանցերի, դրանց առավելություների, բացասական կողմերի, անվտանգության և ճիշտ օգտվելու կանոնների մասին:
Գրեթե բոլոր աշակերտներն էլ ասացին, որ օգտվում են համացանցից, սոցիալական կայքերից, կիսվեցին իրենց գիտելիքներով, շատ նոր տեղեկություններ ստացան և դասընթացը անցավ ակտիվ, բոլոր ներկաները մասնակցեցին քննարկումներին: