Իրազեկում արվեստի միջոցով

«Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցները երեխաների իրավունքների մասին իրազեկվեցին և իրազեկեցին արվեստի միջոցով:

Ծրագիր մասնակիցները մարտի 17-ից 24-ը ծրագրի շրջանակներում մասնակացեցին մի շարք միջոցառումների: Առաջինը «Երեխայի իրավունքները» թեմայով դասընթացն էր, որի ընթացքում զարգացրեցին իրենց գիտելիքները իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հաջորդիվ դիտեցին Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի  «Մաչանենց» թատրոնի ինտերակտիվ ներկայացումներից մեկը, որը նույնպես երեխայի իրավունքներին և ծնողական պարտականություններին էր վերաբերվում: Կազմակերպվեց նաև այցելություն ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ առավել մոտիկից ծանոթացան իրավապահ համակարգի գործունեությանը, շփվեցին իրավապահների հետ:
Այս ամենը ամփոփելով, գործի դնելով իրենց գիտելիքներն ու երևակայությունը, աշակերտները պատրաստեցին երեխաների իրավունքներին և դրանց խախտմանը վերաբերվող թեմատիկ պաստառներ, որոնք շատ հետաքրքիր էին և յուրաքանչյուրն արվեստի յուրահատուկ մոտեցմամբ էր ստեղծվել:   
Հետագայում ծրագրի մասնակից դպրոցներում երեխաների իրավունքների և պարտականությունների թեմայով կազմակերպված միջոցառումների ընթացքում  ցուցադրվեցին նաև պաստառները, որպես երեխաների իրավունքների ոտնահարման և նրանց հանդեպ բռնությունների կանխարգելման կոչ:






Աղավնատան միջն. դպրոց

Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոց

Ապագայի միջն. դպրոց

Ծիածանի միջն. դպրոց

Հայ Միասնության Խաչի արվեստաց դպրոց

Ոսկեհատի միջն. դպրոց