Մեր մասին


Բլոգը ստեղծվել է 2014 թ․-ին «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ֆինանսավորվող և «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի կողմից իրականացվող «երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում։ Բլոգը սպասարկվում էր Էջմիածնի և հարակից գյուղերի 15 երեխաների կողմից։
Նույն թվականին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և «Վորլդ Վիժն Հայաստանի» հովանավորությանբ «Հայ Միասնության Խաչի» կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի և հարակից 8 համայնքների զարգացում համայնքային զարգացման կենտրոնի միջոցով» ծրագրի շրջանակներում բլոգի հեղինակներին միացան ևս 10 երեխաներ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանից՝ Գետիկից, Այգուտից, Մարտունուց, Դպրաբակից, Ձորավանքից և Կալավանից։
Ծրագրի շրջանակներում ստեղծված նախաձեռնող խմբի 10 անդամների համար կազմակերպվել են բլոգավարման, սոց․ ցանցերի, տեսա-լուսանկարահանման և լրագրության դասընթացներ։ Կազմակերպված դասընթացների արդյունքում նախաձեռնող խմբի անդամները սովորեցին պատրաստել և բլոգում տեղադրել հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր։ Լուսա-տեսանկարահանման հմտությունների դասընթացը նրանց հմտություններ տվեց սոց ցանցերում և բլոգում իրենց հուզող խնդիրները ավելի մասնագիտորեն և հասանելի ներկայացնել լայն մասսաներին, մասնակիցները սովորեցին ճիշտ օգտվել տեսախցիկից, լուսանկարներ և տեսանյութեր պատրաստել բլոգում լուսաբանում կազմակերպելու համար: