Աղավնատան Սուրբ Աննա եկեղեցի

2012թ. հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ձեռամբ Արմավիր թեմի առաջնորդ Տ. Սիոն Եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցու օծման արարողությունը:
Եկեղեցու օծմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու ազնիվ բարերար` մոսկվաբնակ Վահան Ավագյանը` իր ընտանիքի հետ, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապետ`Աշոտ Գրիգորյանը, հարակից համայնքների ղեկավարները, բազմահազար համագյուղացիներ, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:



Նախորդ օրը` հոկտեմբերի 20-ին նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոս Ադամյանի կատարվել էր<<Դռնբացեքի>> արարողություն և օծվել էին եկեղեցու 12 սյուները:
Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծեց Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները` չորս Ավետարանիչների անուններով և Մկրտության ավազանը:
Վեհափառ Հյրապետի սրբատառ կոնդակով բարերար Վահան Ավագյանը արժանացավ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվո բարձրագույն շքանշանի:
Այնուհետև հյուրերը մասնակցեցին բարերարի կողմից կազմակերպած մատաղին և հյուրասիրությանը և տոնական միջոցառմանը: