Աշխարհի ազգերի պարային տարազներ

Բոլոր ժողովուրդներին հատուկ է ազգային հագուստը: Եվ պայմանավորված է դա յուրաքանչյուր ժողովրդի բնակլիմայական պայմաններով,կենցաղային պայմաններով և մշակույթով: Տարբերվում են իրենց զարդանախշերով,դիմանկարներով և վարսահարդարմամբ:


Հայկական տարազ


Հայկական տարազի մեջ գերակշռում է չորս տարերքի գույները:Կանանց տարազները կարում էին մետաքսից,թաշվից: Կանանց հագուստը զարդարված էր ասեղնագործ զարդերով իսկ բարձր խավի կանանց համար կարում էին ոսկու և արծաթի մանրաթելերով: Կրում էին հուլունքներ, երկար քողեր, արծաթյա վզնոցներ, ականջողեր: Հայկական տարազը նմանեցնում են ծաղկած ծառի: Հայաստանի ամեն մի նահանգ ունի իր յուրահատուկ տարազը:


Հնդկական տարազ


Տարբերվում են իրենց յուրահատուկ և յուրօրինակ տեսքով: Իրենց դիմահարդարմամբ, զարդերով: Կրում են կարճ վերնաշապիկներ, որովայնը բաց: Տարազները կոնքերից են և լայն: Ունեն գլխի շատ գեղեցիկ զարդ, որը տարածվում է գլխի միջնամասով մինչև ճակատ:

Չինական տարազ


Տարբերվում են իրենց հագուստներով երկար մինչև ոտքերը, թևերը լայն: Գեղեցիկ է իրենց դիմահարդարումը և ինքնատիպ է: Օգտագործում են անձրևանոցներ, որը բնորոշ է իրենց: Համեմատաբար մյուս ժողովուրդների փակ են հագնվում:


Արաբական տարազ


Մուսուլմանական ժողովուրդը հագնվում է շատ փակ ծածկերով իրենց ամբողջ մարմինը: Գլխաշորը` որը պետք է ծածկի ամբողջ գլուխը և դեմքը, բացի` աչքերից: Հագնվում են մինչև ոտքերը, հիմնականում սև: Օգտագործում են շատ զարդեր:










Հեղինակ` Ամալյա Գրիգորյան