«Կենգուրու»-ն Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցում

Մարտի 27-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը:
«Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին: Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Պիտեր Օ'Հոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը հետաքրքիր էր և աննախադեպ: Նորաստեղծ խաղը շատ շուտով լայն տարածում գտավ:

Մրցույթը թեստային էր, մատչելի տարբեր առաջադիմությամբ աշակերտներին և անցկացվում էր բոլոր դպրոցներում միաժամանակ: 1991 թ.-ին այն տարածում գտավ նաև Ֆրանսիայում: Հենց ֆրանսիացիները մրցույթն անվանեցին «Կենգուրու»` այդպիսով երախտագիտություն հայտնելով կենգուրուների երկրի իրենց գործընկերներին: Առաջին իսկ մրցույթը Ֆրանսիայում համախմբեց մոտ 120 000 դպրոցականների: Մի քանի տարվա ընթացքում «Կենգուրուի» սահմաններն ընդլայնվեցին` ընդգրկելով նորանոր երկրներ, այդ թվում և Հայաստանը:
Աշակերտները ամեն տարի մեծ խանդավառությամբ են սպասում այդ օրվան: Այս տարի նույնպես Հայաստանի բոլոր դպրոցներում, ինչպես նաև Արմավիրի մարզի, Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դրպոցում տեղի ունեցավ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը: Ինչպես անցած տարիներին, այպես էլ այս տարի, մասնակիցների թիվը մեծ էր և դա վկայում է այն մասին, որ շատերը հետաքրքրված էն մաթեմատիկայով: Մրցույթը այնքան սիրված է դպրոցականների և ուսուցիչների կողմից, որ այն պարզապես տոնի էր վերածվել: Հուսով ենք որ բոլոր մասնակիցներն էլ կգրանցեն լավ արդյունքներ և բարձր կպահեն դպրոցի պատիվը: