Այց Ոստիկանություն


Մարտի 26-ին PH ինտերնեշնլ-ի կողմից ֆինանսավորվող և  ՀՄԽ բ.մ.հ.կ-ի կողմից իրականացվող  «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակից աշակերտները այցելեցին  ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:



  Նախքան այցելությունը, նրանք մասնակցել էին երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացի, և տեղեկացել իրենց իրավունքներին և պարտականություններին: Այցելության ընթացքում նրանք շատ նոր գիտելիքներ և տեղեկություններ ստացան, ծանոթացան իրավապահ համակարգի գործունեությանը, անմիջական շփման արդյունքում առավել ամրապնդվեց ոստիկան-քաղաքացի կապը և վստահությունը:
  Ողջ ընթացքում խմբի անդամներին ուղեկցում և ոստիկնական բաժանմունքներին ծանոթացնում էր անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ պարոն Հակոբյանը:
Անցնելով հարկերով, մասնակիցները ծանոթացան բաժանմունքի կառուցվածքին, աշխատասենյակներին, բովանդակալից զրույցներ ունեցան ավագ տեղամասային տեսուչ պարոն Հովհաննիսյանի, քննչական բաժնի պետ պարոն Կարապետյանի և  անչափահասների գործերով բաժնի պետ պարոն Հակոբյանի հետ: Բոլորը ստացան իրենց հարցերի պատասխանները ՀՀ օրենսգրքի, երեխաների մասին օրենքի, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում, աշակերտները տպավորված էին, իսկ վերջում պարոն Հակոբյանը իր մաղթանքը հղեց մասնակիցներին, ասելով. 
- Շատ ուրախ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ և ստացաք բավականաչափ տեղեկություններ, որովհետեև հենց դուք եք մեր ապագան կերտողները ու պետության կառավարողները: Քաղաքացիները և ղեկավարները որքան գրագետ և բանիմաց լինեն այնքան ավելի լավ կլինի և´ մեր, և´ մեր պետության համար:


Հեղինակ`  Հասմիկ Հովհաննիսյան