Դպրաբակում առկա ջրի խնդիրը մտահոգում է բնակիչներին

Գյուղում կան թաղամասեր որտեղ խմելու ջուր ունի ընդհամենը 2-3 տուն, իսկ մյուսները ջուր վեռցնումեն մոտակա աղբյուրներից կամ հարևան տներից: Խմելու ջրի խնդիրը առկա է արդեն 6-7 տարի: Ջրի խողովակները գտնվելով հողի տակ տարիների ընդացքում սկսելեն քայքայվել և դառնալ ոչ պիտանի: Ջրի հիմնական խնդիրներից է նաև խմելու ջրի ակունքի ախտոտվածությունը: Բնակիչներին մտահոգում է խողովակների հին և ոչ պիտանի լինելը, խողովակների մաշված լինելու պատճառով նրանցից արտահոսող ջուրը առաջացնում է սողանքներ, և քանդում ճանապարհները: Ջուր ունենալու խնդիրը կապված է նաև բնակչության սոցիալական ծանր վիճակի հետ: Իսկ եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո սողանքների պատճառով գյուղի մի քանի թաղամասերում չէն լինի նաև ճանապարհներ: Իսկ այս և այլ խնդիրների բնակչությունը չկարողանալով ճիշտ լուծում տալ ուղակի թողմում և հեռանում են:
Սակայն, եթե լուծվի խողովակների խնդիրը,  միևնույնն է, ջրի խնդիրը գյուղում լինելու է, քանի որ ջրի հիմնական աղբյուր չլինելու և ամառային ամիսներին անձրևների բացակայության պատճառով գյուղացիները ստիպված են լինում ջուր վերցնել հարևան թաղամասերից: Իսկ գյուղացիները արդեն հոգնել են այդ իրավիճակից։