Ռուսաց լեզվի միջոցառումը


Օրերս Այգուտի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանցիները տոնեցին Ռուսաց լեզվի այբեուբենի տառուսուցման ավարտը: Տառուսուցման ավարտական միջոցառմանը մասնակցում էին նաև տարրական դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանցիները: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչները և ծնողները: Երեխաները ռուսաց լեզվով հիանալի ներկայացրեցին տրված համարները: Ներկայացվեց <<Պապն ու շաղգամը>> բեմադրությունը, ռուսական ժողովրդական երգեր և բանաստեղծություններ: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նունե Արտյոմովնան բավականին մեծ աշխատանք էր տարել այդ հիանալի միջոցառումը կազմակերպելու համար: Նրա ջանքերի շնորհիվ երեխաները կարողանում էին սահուն կերպով արտահայտվել ռուսերեն:
Միջոցառումը ուսուցիչների և ծնողների կողմից արժանացավ բարձր գնահատականի: