Կոռուպցիոն դրսևորումներ

Անցումային ժամանակաշրջանը իր ծանր հետեվանքը ու կնիքը ունեցավ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, փոխվեց մարդկանց հոգեբանությունը եվ վերաբերմունքը ՝ առաջնային թվացող շատ հարցերի առումով, կամ այդ վերաբերմունքը դարձավ չափազանց բացահայտ ի համեմատություն այլ ժամանակների:Այնուամենայնիվ ի հայտ եկավ «Կոռուպցիա» կամ «Կաշառակերություն» տերմինը, որը վերաբերվեց եվ շարունակում է վերաբերվել հասարակության բոլոր ոլորտներին սկսած կրթական ոլորտից մինջեւ արդարադատություն:Ստացվում է այնպես , որ անկաշառ ոչինչ չկա, նույնիսկ ամենասուրբ բաները այսօր հնարավոր է գնել:

Հայաստանում առկա ամենատարածված խնդիրներից է կոռուպցիան:Ի՞նչ է կոռուպցիան, որո՞նք են Հայաստանում կոռուպցիա ծնող պատճառները:ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես. << անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում>>:Կոռուպցիայի հիմնական պատճառը մարդկային եսասիրությունն է և ագահությունը, և մենք չենք կարող կոռուպցիան համարել վարքի բացառիկ կամ հիվանդագին ձև, քանի որ մեզանից յուրաքանչյուրն էլ հակված է հոգալու իր մասին:Մեզնից ոչ մեկը վստահորեն չի կարող ասել,որ կաշառակերությանը երբեք չի դիմի,որովհետեւ շատ ժամանակ մենք ուղղակի ստիպված ենք լինում գնալ այդ քայլին:
Մեզնից յուրաքանչյուրը կյանքում անպայման հանդիպում է կաշառակերության եւ խուսափել դրանից ոչ մեկս չենք կարող,սակայն անհրաժեշտ է տեղեկացված լինել,եւ հաշվի առնել մի փաստ`տարբեր երկրներում որպես կոռուպցիա տարբեր հանցագործություններն են որակվում,եւ կա սահմանված որոշակի քրեականական պատասխանատվություն դրանց համար:
Պատրա՞ստ ենք արդյոք մենք՝ հայերս, պայքարելու Հայաստանում ահռելի չափերի հասած կոռուպցիոն դրսևորումների դեմ,հնարավո՞ր է արդյոք նվազեցնել կոռուպցիայի մասշտաբները Հայաստանում:
Այս հարցով դիմեցինք Հայաստանի Պետական Համալսառանի դասախոս,դոկտոր պրոֆեսոր Աբգար Հովհաննիսյանին,ստանալով հակիրճ պատասխան`
-Պետք է գիտակցել,որ եթե աշխարհի մյուս երկրներում կոռուպցիան արմատապես վերացնել դեռ չի հաջողվել,ապա մենք բացառություն դժվար թե կազմենք:Բայց եթե փորձենք ամեն մեկս մեր շրջապատում հանդիպած կոռուպցիոն դրսեւորումները լուսաբանել,բարձրաձայնել եւ ինչ-որ կերպ լուծում տալ,ապա դրանց թիվը գնալով զգալիորեն կպակասի:
Եւ իրոք,պետք չէ ամեն ինչ թողնել պետական մարմինների ուսերի վրա,եթե ուզում ենք պետության մեջ ինչ որ մասշտաբային հարց քննարկել,առավել եւս վերացնել,ապա պետք է պետության ամբողջ բնակիչները միաձայն պայքարեն:


Հեղինակ`Հասմիկ Հովհաննիսյան