Կարևորագույն խնդիրը

Արդի հասարակության կարեւոր հիմնախնդիրները այսօր մտահոգում են բոլորին:Մեր հանրապետությունում շատ են խնդիրներ,որոնց անհրաժեշտ են լուծումներ,սակայն առաջանում է հարց թէ ո՞ր որ մեկից պետք է սկսել:

Այս հարցով հետաքրքրվելով երիտասարդների մի խումբ որոշել է դիմել հոգեբան`Արմինե Սարգսյանին,կարծելով,որ հասարակության խնդիրների մեծ մասի հետ առնչվում են հենց հոգեբանները:Արմինեն պատասխանեց`
<<Իմ կարծիքով մեր հասարակության մեջ կարեւորագույն հիմնախնդիրներից է շրջապատում ինտեգրվելը,այդ հարցի հետ ես առնչվում եմ գրեթե ամեն օր:Այս խնդիրը ունի մեր շրջապատում յուրաքանչյուր չորրորդը":
Այս պատասխանը այդքան էլ սպառիչ չէր,սակայն պահանջել ավելին չեինք կարող:
Մեր շրջապատում շատերը փորձում են ինտեգրվել սոցիալական ցանցերի միջոցով`խուսախելով բնական շփումից:Նրանք կարծում են,որ չեն կարողանա լավ տեղ գտնել իրական շփման միջոցով,այդ պատճառով էլ փորձում են իրենց ցույց տալ սոց կայքերի միջոցով:Կան նաեւ այնպիսինները,ովքեր առաջին հանդիպման ընթացքում չեն կարողանում ընտելանալ շրջապատին եւ անհետատաքրքիր մարդու տպավորություն են թողնում:Եւ տրամաբանական է,որ հետագա շփումը այդքան էլ հեշտ չի ստացում:
Այսպիսի մարդիկ շատ կարիք ունեն օգնության,որովհետեւ պարփակվածությունը խնդիր է հանդիսանում ամբողջ կյանքում:Այս մարդկանց սովորաբար օգնում են հոգեբանները,կամ հենց մարդիկ,որոնք ուղղակի կլսեն տվյալ անձնավորությանը,որովհետեւ շատ հաճախ մարդիկ իրենք իրենց օգնում են հենց իրենք իրենց հետ բարձրաձայն խոսելով:Եթե ամեն մեկս փորձենք ինչ որ քայլով օգնել գոնե մեր շրջապատում այդպիսի մարդկանց,ուղղակի շփվելով կամ ժամանակ անցկացնելով նրանց հետ,ապա նրանց տիվը զգալիորեն կպակասի:Ուղղակի պետք է փորձենք օգնել մյուսներին,չ՞է որ չի բացառվում,որ մի օր էլ հենց մենք օգնության կարիք ունենանք:

Հեղինակ`Գոռ Ստամբուլցյան