12 կիլոմետր մինչ դեղատուն

Մարտունի գյուղում դեղատուն չկա: Գյուղի բնակիչները դեղ գնում են այնտեղից,որտեղից հարմար է: Մոտակա դեղատունը Ճամբարակ քաղաքում է, որը Մարտունի գյուղից հեռու է 12 կմ: Անգամ առաջին անհրաժեշտ օգտագործման դեղը համայնքի բնակիչները ձեռք են բերում դրսից: Համայնքի շահած ծրագրով նախկինում շատ արդյունավետ գործել է բուժկետ, որը բնակչությանը առաջին բուժօգնության համար անվճար դեղորայք է տրամադրել: Այժմ համայնքում բուժկետ չկա: Քանի որ բնակչության մեծ մասը միշտ չէ, որ
հնարավորություն ունի համայնքից դուրս գալու, հիմնականում իրենց անհրաժեշտ դեղերը ձեռք են բերում երրորդ անձի միջոցով: Եթե գյուղում գործեր դեղատուն, որտեղ կվաճառվեր գոնե առաջին անհրաժեշտության դեղորայք, դրանից կօգտվեին նաև հարակից համայնքները՝ Գետիկը եվ Այգուտը: Ես հարցրեցի գյուղի տարեց բնակիչներից մեկին, թե արդյոք նրա համար հեշտ  է  ձեռք բերել անհրաժեշտ դեղորայք, նա ինձ պատասխանեց, որ շատ դժվարությամբ է ձեռք բերում անհրաժեշտ դեղորայքը: Նա եվ շատ շատերը դեղ  գնելու համար ստիպված են լինում անցնել 12 կմ ճանապարհ, ինչը միշտ չէ, որ հարմար ու ժամանակին է ստացվում: