Աղբակույտերն որպես վարակի աղբյուր

Դպրաբակին հարակից համայնքներից մեկի՝ Այգուտի հիմնախնդիրներից մեկը օրեցօր աճող աղբակույտերն են համայնքի որոշ հատվածներում՝ լճերի տարածքում, գետերի մեջ, դպրոցի շրջակայքում և այլուր: Դրանց առաջացման պատճառը, բնակչության անփույթ և անտարբեր վերաբերմունքն է բնության հանդեպ: Բնակչությունը, աղբամաններ չլինելու պատճառով, կենցաղային աղբը թափում է լճերի տարածքում կամ գետերի մեջ: Եթե այսպես շարունակվի, ապա լճերը կկորցնեն իրենց գեղեցկությունը՝ դառնալով զբոսաշրջության համար ոչ պիտանի: Աղբակույտերի մեծ քանակություն կա նաև ճանապարհներին և տների շրջակայքում: Աղբի առաջացման պատճառով բնակավայրերի մոտ շատանում են թափառական շները, որոնք կարող են վնասել երեխաներին: Աղբակույտերի առկայությունը հակահիգենիկ-հակասանիտարական վիճակ է ստեղծում բնակչության համար: Երկար ժամանակ չմաքրվելու հետևանքով սկսում է նեխել , որից և կարող են առաջանալ համաճարակային հիվանդություններ: Համայնքի այս խնդրի լուծում կարող է հանդիսանալ աղբամանների տեղադրումը կամ աղբահորերի հատումը: