Գետիկի միջնակարգ դպրոցում չկա քիմիայի լաբորատորիա

Արդեն մի քանի տարի է ինչ Գետիկի միջնակարգ դպրոցում չկա քիմիայի լաբորատորիա, և հիմա նախկին լաբորատորիայի տեղում փոքրիկ դասարան է: Այս պահին 7-12-րդ դասարաններում անցնում են քիմիա առարկան և լաբորատորիայի բացակայության պատճառով աշակերտները վատ են ըմբռնում դասը: Ես 10-րդ դասարան եմ և այս 3 տարվա ընթացքում դասարանում կատարել ենք ընդամենը 2 փորձ, որը իմ և իմ հասակակիցների մոտ տպավորվել է շատ լավ:
Այս օրինակի վրա հենվելով ես կարող եմ ասել, որ եթե լինի լաբորատորիա, աշակերտները ավելի լավ կհասկանան դասը և նրանց համար ավելի հետաքրքիր կլինի դասը: Իմ  հետ համամիտ են նաև իմ հասակակիցները։ Հիմա դպրոցում կան մի քանի լաբորատոր սարքեր, որոնց միջոցով կատարում են փորձեր, բայց հակառակ դրան չկան նյութեր: