Միջոցառում Գետիկի միջն. դպրոցում,Եղեռնի 100 ամյակին նվիրված

Ապրիլի 24-ին ,Եղեռնի 100 ամյակին նվիրված,Գետիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում:Դրան մասնակցում էին 12 աշակերտ,5-11րդ դասարաններից:Միջոցառումը տևեց մոտ 30 րոպե:Եկել էին դիտելու գյուղի բնակչության մի մասը և ուսուցչական կոլեկտիվը:

Միջոցառումը կազմակելպել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Ղավալյանը,որի համար շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի ուսուցչուհուն:Միջոցառման ավարտից անմիջապես հետո բոլոր աշակերտները և ուսուցիչները գնացին հարևան գյուղում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանին ծաղիկներ դնելու: