ՈՒթերորդ հրաշալիքի վերամշակումը Մարտունի գյուղում

Կավը համարվում է աշխարհի ութերորդ հրաշալիքը:Աշխարհում գրեթե ամեն ինչ պատրաստված է կավից:Աշխարհի ամենամեծ քաղաքը եղել է կավակերտ,եվ այդ քաղաքը Բաբելոնն է: Կավը նաեվ օճառի դեր է խաղացել:Խոսքը մոնտմորիլոնիտային կավի տարատեսակներից մեկի մասին է,որը կոչվում է Ղրիմի գիլ:Այս կավի կուտակումներ կան Անապայի,Օդեսայի մերձակայքում,Ղրիմի թերակղզում,որտեղից էլ առաջացել է անվանումը:World vision
կազմակերպության նախաձեռնությամբ եվ իրենց տրամադրած գույքով, գործիքներով Մարտունի գյուղի արհեստանոցում տեղական կավից  պատրաստում են տարբեր տեսակի խեցիներ, եվ տալիս են վարպետաց դասեր,որպեսզի մեր տարածաշրջանի բոլոր մարդիկ կարողանան պատկերացում կազմեն նախնիների եվ առօրյա կյանքում օգտագործվող իրերի' սպասքի եվ այլ պարագաների պատրաստման մասին:Շատ հաճախ երեխաները այցելում են արհեստանոց,եվ իրենք էլ են սովորում պատրաստել կավե իրեր:Կավից պատրաստում են կճուճներ,սափորներ,պանրի ամաններ,ափսեներ,բաժակներ եվ այլն:Գյուղի վերեվում գտնվող կավի հանքից կավը տեղափոխվում է արհեստանոց,աղացով տասը ժամ աղալուց հետո հումքը  պատրաստ է լինում:Այն մանրացվում է դառնում հեղուկ,ապա լցվում է գիպսից պատրաստված կաղապարների մեջ:Այնուհետեվ 10-20 րոպե մնալուց հետո, երբ կավը հավաքվում է պատերի վրա դատարկում են:1-1,5 ժամ հետո,երբ կավը առանձնանում է կաղապարից,զգուշությամբ հանում են, եվ թողնում են որպեսզի չորանա:Դրանից  հետո մշակում են,դանակի միջոցով զգուշորեն հեռացնում են ավելորդ մասերը եվ խոնավ սպունգի միջոցով հարթեցնում են:Հետո քանդակներ եվ փորագրություններ են անում,որից հետո թրծում են վառարանում 700 աստիճանի տակ:Թրծելուց հետո կավը ջնարակում են,որից հետո նորից դնում են վառարանի մեջ եվ այս անգամ թրծում 950 աստիճանի տակ:Պատրաստի կավե իրերը վաճառվում կամ նվիրվում է գյուղի բնակիչներին: